Երբ սթրեսի հետ աշխատում ես ներսից
Սթրեսի հաղթահարում հստակ գործողությունների միջոցով
Activity-Based Stress Release - ABSR
Սթրեսի հաղթահարման ABSR ծրագիրը 9֊շաբաթանոց դասընթաց է, որի հիմքում ընկած են Ռ․ Շտայնեռի կողմից առաջարկվող 8 վարժություններ, որոնք նախատեսված են ամենօրյա կատարման համար։ Խոսքը գնում է 7 հիմնական նյարդային վիճակների հաղթահարման ուղիների մասին։
Բժշկական գիտությունների դոկտոր Հառոլդ Հաասը և բուժ․ էվռիթմիստ Թեոդոր Հունդհամերը այս վարժությունները համակցել են էվռիթմիկ վարժությունների հետ, որի արդյունքում էլ հենց ծնվել է ABSR դասընթացը։
Դասընթացը բազմիցս անցկացվել, ինչպես նաև թեստավորվել է և գտնվում է մշտական զարգացման մեջ։ Այն անցել է գիտական գնահատում, ինչպես նաև հիմք է հանդիսացել շատ կարևոր և խորը ինքնաբացահայտումների և ձեռքբերումների, որոնց մասին բազմիցս արտահայտվել են տասնյակ և հարյուրավոր մասնակիցներ աշխարհի ամենատարբեր երկրներից։
ABSR և MBSR
ABSR – սթրեսի հաղթահարում հստակ գործողությունների միջոցով
MBSR ֊ սթրեսի հաղթահարում մտածողության միջոցով
ABSR դասընթացի կառուցվածքը և նպատակը կապված են հայտնի MBSR ծրագրի հետ։ Երկուսն էլ 8֊շաբաթանոց ամփոփ դասընթացներ են, որոնք իրենց մեջ ներառում են մտային վարժություններ, մարմնի վարժանք և սեփական վարքի դիտարկում, որոնք օգնում են մարդկանց հաղթահարել սթրեսը, դեպրեսիան, ցավը և ամենատարբեր բնույթի անհանգստությունները։
2 ծրագրերի հիմքում էլ ընկած են հոգևոր գիտելիքներ․ MBSR֊ի հիմքում բուդդիզմն է, Ձեն խոկումը և յոգան, իսկ ABSR֊ի հիմքում անտրոպոսոֆիան է և էվռիթմիան։ Այնուամենայնիվ 2 դասընթացներն էլ աշխարհիկ բնույթ ունեն, շատ պրակտիկ են և կապված են յուրաքանչյուր մասնակցի սեփական կյանքի փորձի հետ։Դասընթացը պահանջում է նվիրում և ջանք։ Խորհուրդ է տրվում օրական 45 րոպե հատկացնել դասընթացին։
Սեղմեք մկնիկի աջ կոճակը՝ սխեման ձեր համակարգչում ներբեռնելու համար