Ողջույն, Ես Արփինե Մելիքյանն եմ։ Հիմնական մասնագիտությամբ անգլերեն և իտալերեն լեզուների ուսուցիչ եմ, մասնավոր դասեր եմ անցկացնում երեխաների և մեծահասակների հետ։
Մարդու էության հետ կապված հարցերիս փնտրտուքներում հանդիպեցի Էվռիթմիայի հետ և վերջին 4 տարում խորությամբ ուսումնասիրում եմ անտրոպոսոֆիա, ինչպես նաև գործնական և տեսական էվռիթմիա։
Eurythmy4you էվռիթմիական օնլայն հարթակին միացա մոտ 3 տարի առաջ՝ նախ որպես ուսանող, հետո որպես կամավոր֊օգնական և այժմ արդեն հանդիսանում եմ Eurythmy4you֊ի ABSR դասընթացի սերտիֆիկացված դասընթացավար։
Սթրեսերի հաղթահարման ABSR դասընթացն անցել եմ 2 անգամ անգլերենով և ռուսերենով։ Յուրաքանչյուր անգամ ինքնադիտարկման, ինքնատիրապետման, ինքնագիտակցման, կամքի ամրացման և էությանս ավելի մոտենալու անգնահատելի փորձ եմ ձեռք բերել, ինչի համար այնքան շնորհակալ եմ Թեոդոր Հունդհամերին և Eurythmy4you ամբողջ թիմին։
Հետագայում համաձայնեցի օգնել Eurythmy4you֊ի կողմից կազմակերպվող օնլայն ABSR դասընթացի անգլերեն֊իսպաներեն֊գերմաներեն խմբերի դասընթացներին։ Դրանից հետո մտահղացում առաջացավ կազմակերպել սերտիֆիկացման դասընթաց, որի նպատակն էր աշխարհի ամենատարբեր լեզուներով խոսող մարդկանց հնարավորություն տալ մասնակցել ABSR դասընթացին, քանի որ այն իսկապես օգնում էր հարյուրավոր մարդկանց ավելի գիտակցված, հավասարակշռված և ներդաշնակ դուրս գալ ցանկացած սթրեսային իրավիճակից։
Սերտիֆիկացման դասընթացի ընթացքում որոշեցի զուգահեռաբար Հայաստանում ձևավորել առաջին փորձարարական խումբը և առկա տարբերակով անց կացնել ABSR փորձնական դասընթացն ամբողջովին անվճար հիմունքներով։ Մեծ հաջողությամբ փոքր խմբի հետ անցանք մեծ ու հետաքրքիր ճանապարհ։ Մասնակիցների խիստ դրական արձագանքները շատ տպավորիչ և ոգևորող էին։ Ահա դրանցից որոշները․
Այս տարի առաջին անգամ հայերենով անց կկացվի արդեն ոչ թե փորձնական, այլ իսկական ABSR դասընթաց առկա և հեռակա տարբերակներով։ Պայմաններին ծանոթանալու համար, կարող եք