Eurythmy4you

Երևան 
ABSR դասընթաց 

Դասընթացը տեղի կունենաս խումբը համալրվելուն պես։

ք. Երևան, Սարյան 20/1

Սթրեսների հաղթահարում կոնկրետ
գործողությունների
միջոցով

9֊շաբաթյա հակասթրեսային ճամփորդություն
միջազգայնորեն (Շվեյցարիա)
հավաստագրված դասընթացավար Արփինե Մելիքյանի հետ։
Հետաքրքիր պրակտիկ և էվռիթմիկ վարժություններ, քննարկումներ, ինքնադիտարկումներ և արդյունքում լավ ինքնազգացողություն, հիշողության և կամքի ամրացում, սեփական էությանը մոտենալու ևս մեկ փորձ։

Դասընթացը բաղկացած է 7 հիմնական բաժիններից։ Կունենանք 9 հանդիպում, որից առաջինը կլինի ներածական բնույթի, իսկ վերջինը՝ ամփոփիչ։
Յուրաքանչյուր հանդիպում (առցանց/առկա) կունենա տեսական հատված և էվռիթմիկ պրակտիկ մաս։
Էվռիթմիկ վարժությունները, որոնք ներառված են դասընթացի մեջ, կոչված են՝ ամրացնելու մեր 7 կենսական կարևոր պրոցեսները։ Էվռիթմիայի շրջանակներում կծանոթանանք մոլորակների ժեստերին և կօգնենք ինքներս մեզ հաղթահարել նյարդային լարված վիճակները, որոնք առաջանում են՝

  • մոռացկոտության (I շաբաթ),
  • երկար ժամանակ լարված և վախվորած վիճակներում գտնվելու( IIշաբաթ),
  • սեփական ուժերին չվստահելու և ուժասպառ լինելու (III շաբաթ),
  • գերակտիվության և վերահսկողության կորստի ( IV շաբաթ),
  • կախվածությունների ( V գլուխ),
  • իմպուլսիվ և անվստահ վարքի (VI գլուխ),
  • կպչուն մտքերի (VIIգլուխ) արդյունքում։

Շաբաթական մեկ անգամ կհանդիպենք, կզրուցենք, կքննարկենք այս ամենը և Ձեզ կուղեկցենք դեպի հաջորդ բաժին, կբացատրենք ինչպես պետք է կատարել ամենօրյա վարժությունը և ցույց կտանք էվռիթմիկ մասը։ Յուրաքանչյուր հանդիպումից հետո կստանաք նյութեր, որոնք Ձեզ կօգնեն ինքնուրույն աշխատել շաբաթվա ընթացքում. նկարներ, վարժությունների նկարագրություն, տեքստեր՝ տվյալ նյութի բովանդակության մեջ փոքր֊ինչ ավելի խորանալու համար։

160 Եվրո սովորական գին
180 Եվրո նվիրատվության գին
140 Eվրո զեղչված գին

Խումբը կսկսի աշխատել հենց որ անդամները լինեն բավարար
Գրանցվելու համար գրեք Արփինեին

Գրանցվել Курс на русском English course
  • Eurythmy4you

    “Էվռիթմիայի մասին ոչինչ չգիտեի, երբ միացա ABSR դասընթացի փորձարարական խմբին։ Այն բոլորովին թաքնված, սակայն միևնույն ժամանակ այնքան բացահայտ է մարդու համար։ Միայն թե կարողանայինք ինքնադիտարկումը, ինքնավերահսկողությունն ու ինքնագիտակցումը մեր մեջ արթուն պահել նաև դասընթացից հետո։ Ես, ամեն դեպքում, շատ մեծ հույս ունեմ որ այն, ինչ շոշափեցի այս շաբաթների ընթացքում, կմնա ինձ հետ դեռ երկար տարիներ։ ”

  • Eurythmy4you

    “ABSR դասընթացը բեկումնային էր իմ կյանքում։ Առաջին իսկ օրվանից այն կարծես դարման լիներ հոգուս համար։ Դրական էներգիան, որ բխում էր ամեն տեղից, ինձ ներդաշնակության և հանգստության էր բերում։ Ինքնաճանաչման և ինքնաբացահայտման շաբաթներ էին դրանք, որոնք երբեք չեմ մոռանա։ Վարժությունները ներկայացվում էին շատ զգուշորեն և աստիճանաբար, ամեն պահի զգում էի, որ դասընթացավարը մեծ սիրով և հոգածությամբ է լցված մեզ՝ խմբի անդամներիս հանդեպ։ Աննախադեպ փորձ էր իմ կյանքում։”

  • Eurythmy4you

    “ ABSR դասընթան ինձ թույլ տվեց դիտարկել ինքս ինձ այնպիսի կողմերից, որ երբևէ չէի արել․ օրինակ տեսնել ինձ անսահման փոքր այս տիեզերքում, միևնույն ժամանակ անսահման մեծ, դիտարկել ինձ դրսից, ներսից, զգալ մարմնի առանձին հատվածների աշխատանքը և գիտակցել դրանց կատարելությունը։ Մտքով և գիտակցությամբ կապվեցի անցյալին, ապագային, փորձեցի հասկանալ՝ ինչ է ներկան։ Շոշափել աներևույթ աշխարհը, իր պրոցեսներով և օրենքներով, զգալ դա ֆիզիկապես։ Անչափ շնորհակալ եմ այս փորձի համար։”

Arpineh MelikyanԵս Արփինեն եմ Մելիքյան։ Հավաստագրման միջազգային դասընթացի ընթացքում որոշեցի զուգահեռաբար Հայաստանում ձևավորել առաջին փորձարարական ABSR խումբը և առկա տարբերակով անցկացնել ABSR փորձնական դասընթացն ամբողջովին անվճար հիմունքներով։ Մեծ հաջողությամբ փոքր խմբի հետ անցանք մեծ ու հետաքրքիր ճանապարհ։ Մասնակիցների խիստ դրական արձագանքները շատ տպավորիչ և ոգևորող էին։ Այժմ սիրով սպասում եմ նոր առկա խմբի մասնակիցներին, որպեսզի միասին անցնենք աննախադեպ մի նոր ճանապարհ։