Eurythmy4you
Առցանց
ABSR դասընթաց
Դասընթացը տեղի կունենաս խումբը համալրվելուն պես։
Սթրեսների հաղթահարում կոնկրետ
գործողությունների
միջոցով
9֊շաբաթյա հակասթրեսային ճամփորդություն
միջազգայնորեն (Շվեյցարիա)
հավաստագրված դասընթացավար Արփինե Մելիքյանի հետ։
Հետաքրքիր պրակտիկ և էվռիթմիկ վարժություններ, քննարկումներ, ինքնադիտարկումներ և արդյունքում լավ ինքնազգացողություն, հիշողության և կամքի ամրացում, սեփական էությանը մոտենալու ևս մեկ փորձ։
Դասընթացը բաղկացած է 7 հիմնական բաժիններից։ Կունենանք 9 հանդիպում, որից առաջինը կլինի ներածական բնույթի, իսկ վերջինը՝ ամփոփիչ։
Յուրաքանչյուր հանդիպում (առցանց/առկա) կունենա տեսական հատված և էվռիթմիկ պրակտիկ մաս։
Էվռիթմիկ վարժությունները, որոնք ներառված են դասընթացի մեջ, կոչված են՝ ամրացնելու մեր 7 կենսական կարևոր պրոցեսները։ Էվռիթմիայի շրջանակներում կծանոթանանք մոլորակների ժեստերին և կօգնենք ինքներս մեզ հաղթահարել նյարդային լարված վիճակները, որոնք առաջանում են՝
- մոռացկոտության (I շաբաթ),
- երկար ժամանակ լարված և վախվորած վիճակներում գտնվելու( IIշաբաթ),
- սեփական ուժերին չվստահելու և ուժասպառ լինելու (III շաբաթ),
- գերակտիվության և վերահսկողության կորստի ( IV շաբաթ),
- կախվածությունների ( V գլուխ),
- իմպուլսիվ և անվստահ վարքի (VI գլուխ),
- կպչուն մտքերի (VIIգլուխ) արդյունքում։
Շաբաթական մեկ անգամ կհանդիպենք, կզրուցենք, կքննարկենք այս ամենը և Ձեզ կուղեկցենք դեպի հաջորդ բաժին, կբացատրենք ինչպես պետք է կատարել ամենօրյա վարժությունը և ցույց կտանք էվռիթմիկ մասը։ Յուրաքանչյուր հանդիպումից հետո կստանաք նյութեր, որոնք Ձեզ կօգնեն ինքնուրույն աշխատել շաբաթվա ընթացքում. նկարներ, վարժությունների նկարագրություն, տեքստեր՝ տվյալ նյութի բովանդակության մեջ փոքր֊ինչ ավելի խորանալու համար։
Գինը՝ 140 եվրոյին համարժեք ՀՀ դրամ
Զեղչով՝ 120 եվրոյին համարժեք ՀՀ դրամ
Կորպորտիվ գնի դեպքում պայմանները այլ են։
Մանրամասների համար՝
Ուղարկել էլ․ նամակ։
Գրանցվեք այստեղ՝
Ես Արփինեն եմ Մելիքյան։ Հավաստագրման միջազգային դասընթացի ընթացքում որոշեցի զուգահեռաբար Հայաստանում ձևավորել առաջին փորձարարական ABSR խումբը և առկա տարբերակով անցկացնել ABSR փորձնական դասընթացն ամբողջովին անվճար հիմունքներով։ Մեծ հաջողությամբ փոքր խմբի հետ անցանք մեծ ու հետաքրքիր ճանապարհ։ Մասնակիցների խիստ դրական արձագանքները շատ տպավորիչ և ոգևորող էին։ Այժմ սիրով սպասում եմ նոր առկա խմբի մասնակիցներին, որպեսզի միասին անցնենք աննախադեպ մի նոր ճանապարհ։