ABSR-2022
Ինչպես էվռիթմիայի օգնությամբ ներկայացվող Ձայնավորները համակցել նյարդային վիճակները հաղթահարող վարժությունների հետ
ABSR թրեյլեր
Նկարներ
Սիրով ձեր ուշադրությանն ենք ներկայացնում սթրենսերի հաղթահարման ABSR դասընթացը։ Այն բաղկացած է 8 հաջորդական բաժիններից, որոնցից յուրաքանչյուրն ունի վարժություններ, որոնք խորհուրդ է տրվում անել առօրյա կյանքում։ Այս ամենին ուղեկցում են էվռիթմիկ վարժություններ, որոնք ամրապնդում և ընդլայնում են ամենօրյա վարժությունների դրական ազդեցությունը։
Առաջին երեք բաժիններում փորձում ենք կապ հաստատել մեր ներքինի, արդեն իսկ գոյություն ունեցողի, մեր հիշողության հետ։
Չորրորդ բաժնում մեր ուշադրության կենտրոնում մեր էությունն է, և այստեղ գործ ենք ունենալու մեր վարքի և սովորությունների հետ։
Վերջին երեք բաժիններում գործ ենք ունենում մեր անձնական զարգացման հնարավորությունների հետ։ Փորձում ենք որոշակիորեն ազդել մեր ցանկությունների վրա, սովորում ենք որոշումներ կայացնել սրտով և անաչառ գնահատական տալ մեզ շրջապատող մարդկանց։
Որոշ ժամանակ այս վարժանքներն անելուց հետո կարող եք նկատել, որ
- Ավելի ինքնավստահ եք դարձել,
- Վարժություններ անելը շատ հաճելի է դարձել,
- Նոր փորձը պարզապես ուրախություն է պարգևում,
- Սկսել եք ավելի լավ հիշել շատ բաներ,
- Ընդհանուր առմամբ շատ ավելի հանգիստ վիճակում եք գտնվում,
- Դուք ձեզ ավելի ապահով եք զգում այս կյանքում,
- Ի վեջո ավելի եք մոտեցել ձեր էությանը։
Էվռիթմիա
Էվռիթմիան հնարավորություն է տալիս ավելի լավ ընկալել ձեր մարմինը և օգնում է հասնել երկխոսության ձեր և ձեր մարմնի միջև։ Երբ վարժությունների ընթացքում և դրանց ավարտին ռեզոնանս եք զգում, իմացեք, որ սկսում եք ճանաչել ձեր իսկ կենսական ուժերը, որոնք աստիճանաբար ուժեղանում են (այն պարզ պատճառով, որ սկսում եք դրանք նկատել)․ այսպիսով սկսում եք կապվել ձեր անձնական զարգացման պոտենցիալի հետ։
Ինչպես կյանքի ցանկացած ասպարեզում (օրինակ սպորտով զբաղվելիս կամ աշխատելիս), կարևոր է խուսափել գերհոգնածությունից և միապաղաղությունից։ Եթե նկատեք, որ վարժությունները դրական ազդեցություն են թողնում և ցանկանում եք կանոնավոր պարապել, խորհուրդ է տրվում խնամքով և զգուշությամբ շարունակել։